Սեպտեմբերի 1-ն արդեն սարերի հետեւում չէ, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է սկսել նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Դպրոցին պատրաստվելը փոքր-ինչ ավելի հաճելի դարձնելու եւ ամառվա վերջին օրերը եւս վայելելու համար խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել ձեր կողմից ամեն օր օգտագործվող մեսենջերների օգտակար գործառույթներին: Թե որոնց, կպատմենք Հայաստանում հայտնի Viber մեսենջերի օրինակով։

Կազմեք կարեւոր գործերի եւ առաջադրանքների ցուցակներ


Երբ խոսքը դպրոցին պատրաստվելու մասին է, հնարավոր չէ առանց ցուցակների՝ ի՞նչ գրենական պիտույքներ գնել, ի՞նչ դասագրքեր վերցնել դպրոցի գրադարանից եւ այլն: Ոչինչ չմոռանալու համար օգտագործեք Viber-ի «Իմ նշումները» գործառույթը։ Այս, ըստ էության, զրուցարանում ինքներդ ձեզ կարող եք գրառումներ անել, գնումների ցուցակներ կազմել, ինչպես նաեւ տարբեր ֆայլեր, այդ թվում՝ լուսանկարներ պահել: Նշումները նաեւ երեխային պետք կգան, օրինակ, որպեսզի կազմի այն թեմաների ցանկը, որոնք պետք է կրկնի մինչեւ ուսումնական տարվա սկիզբը: «Իմ նշումները» բաժնում հարմար է նշել արդեն կատարված առաջադրանքները, որպեսզի ցանկում մնան միայն նրանք, որոնք արդիական են։ Իսկ նշումներում առկա հիշեցումների շնորհիվ Viber-ին կարելի է վստահել նույնիսկ ամենակարեւոր գործերը՝ մեսենջերն ինքը սահմանված պահին կհիշեցնի դրանք։

Սովորեք նոր բաներ

Ուսուցումն իսկապես հետաքրքիր զբաղմունքի վերածելու հիանալի միջոց է գիտելիքների ձեռքբերմանը խաղային, երեխաների համար հարմար ձեւով մոտենալը: Փորձեք պարզել, թե դպրոցական որ առարկաներն են նրան ավելի շատ դուր գալիս, միասին երազեք, թե ինչով կցանկանար զբաղվել ապագայում։ Ելնելով երեխայի հետաքրքրություններից՝ կարող եք զարգացման համար խմբակներ եւ սեկցիաներ ընտրել։

Նորն ու օգտակարը, սակայն, միայն դասերի ժամանակ չէ, որ կարելի է իմանալ: Viber մեսենջերն, օրինակ, ունի թեմատիկ բազմաթիվ ալիքներ, որոնք մատչելի ձեւով պատմում են գիտական բացահայտումների, հետաքրքիր փաստերի եւ արվեստի մասին։ Հետաքրքիր բաները փոխանցեք երեխային՝ ալիքներից հաղորդագրություններ ուղարկելով ձեր ընդհանուր զրուցարան կամ պահեք դրանք նշումներում, որպեսզի այդ մասին ընթրիքին կամ հանգստյան օրերին պատմեք:

Տեղյակ եղեք դպրոցի վերջին նորություններից

Որպեսզի բաց չթողնեք դասարանի կյանքից դպրոցական կարեւոր իրադարձություններն ու նորությունները, շփվեք այլ ծնողների եւ ուսուցչի հետ: Դրա համար շատ հարմար է Viber-ի խմբակային զրուցարանը, որում հարմար եւ արագ է հարցումներ ու քվեարկություններ անցկացնելը, օրինակ, դասարանի էքսկուրսիայի կազմակերպչական հարցերը քննարկելը կամ Ուսուցչի օրվա առթիվ ուսուցիչների համար նվերներ գնելը պլանավորելը: Ամենակարեւոր իրադարձությունները կարելի է ամրացնել չատի վերեւում. այդպես կարեւոր տեղեկատվությունը բաց չեն թողնի նույնիսկ նրանք, ովքեր ավելի ուշ են միացել զրուցարանին:

 

Կապի մեջ մնացեք

Այն զգացումը, որ դուք միշտ նրա կողքին եք, ինքնավստահություն կհաղորդի երեխային եւ կօգնի ավելի արագ հարմարվել նոր կոլեկտիվում։ Միշտ բաց եւ ուշադիր եղեք, որպեսզի լսեք, եթե երեխան ինչ-որ բան ունի ձեզ ասելու: Անհրաժեշտ պահին կապի մեջ լինելու համար շփվեք մեսենջերների միջոցով: Viber-ում կարելի է ոչ միայն ձայնային, այլ նաեւ տեսազանգեր կատարել, որպեսզի երեխան տեսնի ձեզ, իսկ դուք՝ նրան, օրինակ, դասամիջոցին։ Հենց այն զգացողությունը, որ դուք միշտ նրա կողքին եք եւ պատրաստ եք աջակցել, կօգնի երեխային արագ ընտելանալ դպրոցին եւ կենտրոնանալ ուսման վրա:

Երբ ձայնային հաղորդակցության եւ նամակագրության համար ժամանակ չկա, մեսենջերով կարելի է զվարճալի սթիքեր ուղարկել: Մեսենջերում առկա բազմաթիվ սթիքերներից բացի Viber-ում կարող եք նաեւ ստեղծել սթիքերների ձեր անկրկնելի, յուրօրինակ փաթեթը, որը բաղկացած կլինի ձեր եւ ձեր երեխայի համար կարեւոր նկարներից կամ արտահայտություններից: Սթիքերների փաթեթ ստեղծելու համար անհրաժեշտ է Viber-ի սթիքեր-մարկետում բացել խմբագրիչը կամ ցանկացած զրուցարանում սթիքերների մենյուի կողքին սեղմել «գումարած» նշանը եւ ընտրել «ստեղծել սթիքեր» տարբերակը:

Քննարկեք անվտանգության հարցերը, այդ թվում՝ թվային

Կարեւոր է երեխայի հետ քննարկել անվտանգության կանոնները՝ ինչպես իրական, այնպես էլ թվային աշխարհում: Կարելի է կիսվել սեփական փորձով եւ քննարկել, թե ինչպես կվարվեր ձեր երեխան այս կամ այն մոդելավորված իրավիճակում: Անվտանգության կանոնները ամրապնդելու համար կօգնեն Viber-ի վիկտորինաները։ Երեխայի հետ ունեցած զրուցարանում հարցում ստեղծեք եւ յուրաքանչյուր հարցի համար պատասխանի մի քանի տարբերակ առաջարկեք: Խաղային այս ձեւով լուրջ կանոնները ավելի լավ կհիշվեն։

Հաշվի առնելով, թե որքան շատ ժամանակ են երեխաներն անցկացնում առցանց միջավայրում, մի մոռացեք քննարկել, թե անձնական որ տվյալները համացանցում չի կարելի փոխանցել որեւէ մեկին՝ ծնողների անձնագրերի, բանկային քարտերի տվյալները եւ գաղտնաբառերը:

Viber-ում, օրինակ, կան բազմաթիվ գործառույթներ, որոնք կպաշտպանեն օգտատերերին անցանկալի շփումներից: Գաղտնիության կարգավորումներում, օրինակ, կարելի է թաքցնել լուսանկարների ցուցադրումը այն օգտատերերից, որոնք չկան կոնտակտների ցանկում: Անծանոթ կոնտակտներից հաղորդագրություններն ավտոմատ հայտնվում են «նամակագրության հարցումներ» թղթապանակում, «պաշտպանություն ավելորդ զանգերից» գործառույթն էլ սահմանափակում է զանգերի մասին ծանուցումներն այն համարներից, որոնք կոնտակտների ցանկում ընդգրկված չեն, իսկ «սպամի ավտոմատ ստուգում» գործառույթը կպաշտպանի պոտենցիալ վտանգավոր բովանդակությունից: Այս բոլոր հնարավորությունները հասանելի են Viber-ի գաղտնիության կարգավորումներում: