Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միանշանակ դեմ է բանակցություններին, և ուկրաինական հասարակությունը հաստատակամ է, քանի որ մենք լիովին գիտակցում ենք ռիսկերը»,- ասել է նա:
Պոդոլյակի կարծիքով՝ Ռուսաստանը կօգտվի ցանկացած դադարից ՝ ուժերը վերականգնելու և ավելի մասշտաբային հարձակումներ սկսելու համար: