44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պատ են կազմել եւ փակել մուտքը դեպի Դեմիրճյան փողոց:
«Անկախության շարժման» ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ մտադիր են Դեմիրճյան մուտքի մոտ սպասել ԱԺ պատգամավորներին եւ նրանց ներկայացնել իրենց առաջարկները: Բոլոր դեպքերում մենք իրենց գտնելու ենք եւ իրենց տեսակետներն իմանալու ենք, թե արդյոք այս ամենն իրենց գոհացնում է, թե ոչ
Նշենք, որ նախօրեին եւս ցուցարարները ակցիա են իրականացրել ԱԺ-ի մմոտ եւ Փաշինյանին մեղադրել Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։, սակայն դա վերջնական թիվ չէ:
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։