Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա կարծիքով՝ Բաքուն փորձում է ուժեղացնել ճնշումը հանրապետության իշխանությունների վրա եւ հասնել միջանցքի բացմանը ՀՀ Սյունիքի մարզով։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, ինչպես նաեւ ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, ճշտել զոհերի, գերիների, անհայտ կորածների, վիրավորների թիվը։ Այս ամենը պետք է պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը։