Ջո Բայդենի վարչակազմը ձերնպահ է մնում Ուկրաինայից ավելի մեծ հեռահարության հրթիռներ խնդրելուց՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է առաջացնել Ռուսաստանի վտանգավոր պատասխանը, իսկ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները դեմ են այդ գաղափարին, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:

Պաշտպանության նախարարության պաշտոնյաները, ովքեր խորհուրդ են տվել ավելի մեծ հեռահարության հրթիռներ չմատակարարել Ուկրաինային, որոնք հայտնի են որպես Army Tactical Missile Systems (ATACM), մտավախություն են հայտնել, որ հրթիռները կարող են օգտագործվել ռուսական տարածքում թիրախների դեմ եւ կարող են ավելի մեծ պատերազմ հրահրել Ռուսաստանի հետ, հայտարարել են աղբյուրները:


Հինգշաբթի Բայդենի վարչակազմը հայտարարել է Ուկրաինային 600 միլիոն դոլարի ռազմական օգնության եւս մի մեծ փաթեթի մասին, այդ թվում՝ հրետանային արկեր, ականներ եւ ավելի բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի: Բայց օգնությունը ATACM հրթիռներ չի ներառում, որոնք ավելի մեծ հեռահարություն ունեն, քան մինչ այժմ Ուկրաինային մատակարարված հրետանային եւ հրթիռային համակարգերը։

Երկու կողմերից մի շարք օրենսդիրներ պաշտպանում են Ուկրաինայի խնդրանքը մինչեւ 300 կիլոմետր կամ մոտ 185 մղոն հեռահարությամբ հրթիռների տրամադրման վերաբերյալ: Սակայն Բայդենի վարչակազմն անցյալ ամիս հայտարարեց, որ Ուկրաինային ավելի մեծ հեռահարության ATACM-ներ պետք չեն՝ ասելով, որ այլ ավելի կարճ հեռահարության հրթիռներն ու արկերն ապացուցել են արդյունավետությունը ռուսական ուժերի դեմ պայքարում:

Երեքշաբթի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ «մենք չենք պատրաստվում հրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինա, որոնք հարվածում են Ռուսաստանին», թեեւ նա չի հստակեցրել՝ արդյո՞ք Վաշինգտոնը բացառել է որոշակի զենքի հնարավորությունը։

«Այս պահին դա չի քննարկվում»,- ուրբաթ ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ պատասխանելով հեռահար հրթիռների մասին հարցին:

Ընդ որում, նա նշել է, որ մարտադաշտի դինամիկան կարող է փոխվել, եւ, «նրանց կարիքների զարգացմանը զուգահեռ, կփոփոխվեն նաեւ օգնության տեսակները»։