Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում բանակցություններ ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է մինչեւ սեպտեմբերի վերջ կրկին հանդիպել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

«Քարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ եւ ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են հետագա քայլերը, եւ պետքարտուղարը կողմերին կոչ է արել մինչեւ ամսվա վերջ կրկին հանդիպել։


Պետքարտուղարությունը Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումն առաջին ուղիղ բանակցություններ է անվանել հայ-ադրբեջանական վերջին սրացումից հետո, որը մարտական գործողությունների հանգեցրեց անցած շաբաթ՝ երկու կողմերից զգալի կորուստներով։