Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը 2022 թվականի հոկտեմբերի 4-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի: