Մերիլին Մոնրոյի տաս լուսանկարները, որոնք կատարվել են նրա մահվանից վեց շաբաթ առաջ, վաճառվել են Freemans աճուրդի ժամանակ 41 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News գործակալությունը:
Հոլիվուդյան աստղի լուսանկարները կատարվել են լուսանկարիչ Բերտ Շտերնի կողմից, ով մահացել է այս տարվա հունիսին, Vogue ամսագրի համար: Հայտնի ֆոտոսեսիան տեղի է ունեցել Bel-Air հյուրանոցում Կալիֆորնիայում 1962 թվականին նրա մահվանից վեց շաբաթ առաջ: Երեք օրվա ընթացքում Շտերնը կատարել է հոլիվուդյան դերասանուհու ավելի քան 2.5 հազար լուսանկար, որոնք հետագայում հրապարակել է առանձին գրքով:
Համաձայն աճուրդի տան կայքում տեղադրված տեղեկատվության վաճառքի են հանվել այս տաս լուսանկարները Շտերնը արել է ֆոտոսեսիայի առաջին օրը, երբ նա աշխատել է Մոնրոյի հետ միայնակ առանց դիմահարդարման օգնականների: