Պենտագոնը Raytheon Technologies ընկերությանը 985 մլն դոլարի պայմանագիր է կնքել հիպերձայնային թեւավոր հրթիռների նախատիպերի մշակման համար, փոխանցում է Reuters-ը։
Հիպերձայնային զենքը տեղաշարժվում է մթնոլորտի վերին շերտով ժամում մոտ 6200 կմ արագությամբ։ Այն օդից արձակվող հիպերձայնային զենք է, որը մշակվում է Ավստրալիայի կառավարության հետ համագործակցությամբ։
«Այսօրվա սպառնալիքների պայմաններում, որոնք ի հայտ են գալիս ամբողջ աշխարհում, Hypersonic Attack թեւավոր հրթիռը մեր կործանիչներին կտրամադրի այդքան անհրաժեշտ կարողությունները»,- ասել է Raytheon Missiles & Defense-ի նախագահ Ուես Կրեմերը:
Օդային ուժերը մատակարարումների մեկնարկմն ակնկալում են 2027 ֆինանսական տարում։