Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական խումբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա)։ Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։
Իռլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։