Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն երեկ Փարիզում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
«Այսօր ընդունել եմ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մենք քննարկել ենք իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր։ Ես հայտարարեցի Հայաստան ֆրանսիական պատվիրակության արագ գործուղման մասին՝ իրավիճակը գնահատելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: