Team Telecom Armenia ընկերությունը հայտնում է, որ Հայաստանում դարձյալ ինտերնետի խնդիր կա:
«Սիրելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։
Ձայնային ծառայությունները հասանելի են:
Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»: