ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում կազմակերպության առաքելության աշխատանքի շրջանակում սեպտեմբերի 29-ին Երեւանում հանդիպել է երկրի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀԱՊԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Զասը Փաշինյանին տեղեկացվել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին, կողմերը մանրամասն քննարկել են նրա աշխատանքը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։


ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ Հայաստան է գործուղվել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության կազմում ընդգրկված են եղել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։