«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ իշխանությունները լուրջ «բազարների» մեջ են։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այն մարզերում, որտեղ իշխանական թեկնածուները պարտվել են կամ եղել են հաղթել-պարտվելու «սահմանագծին», ու հնարավոր չի եղել այլ ուժերի հետ դաշինքի միջոցով ձևավորել համայնքային իշխանություն, պատասխան են տալու նաև մարզպետները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ մարզպետները երկու անգամ կանչվել են կառավարություն, իսկ ոմանց հետ Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարական ամառանոցում է հանդիպում ունեցել։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսակցությունը եղել է բավական կոշտ, հիմնականում շեշտը դրվել է այն հանգամանքի վրա, որ տեղերում կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել և թեկնածուներին համապատասխան աջակցություն չի ցուցաբերվել։
Թերթի իշխանամերձ աղբյուրը փոխանցում է, որ նույնիսկ հնարավոր է՝ որոշ մարզպետներ առաջիկայում հրաժեշտ տան իրենց պաշտոններին. նրանց այդ մասին տեղեկացվել է, ավելին, շատ կտրուկ զգուշացվել են՝ պաշտոնաթողությունից հետո հակաիշխանական ելույթներ ու հայտարարություններ չանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում