Ռուսաստանում որդեգրված երեխա է սպանվել: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Տեխասում: Այս մասին Ռուսաստանում հայտարարել է Ռուսաստանի դաշնության երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը:Վերջինս պատմել է, որ երեքամյա Մաքսիմին որդեգրած մայրն անընդմեջ հոգեմետ դեղեր է տվել երեխային՝ պատճառաբանելով, որ երեխան հիվանդ է: Սակայն մահը վրա է հասել երեխային դաժանաբար ծեծելուց:  Interfax-ը գրում է նաև, որ Մաքսիմի մեծ եղբայրը դեռ գտնվում է նույն ամերիկյան ընտանիքում: