Ռուսաստանն Իրանում 44 միլիարդ դոլար կներդնի՝ գազատարի կառուցման եւ հանքավայրերի զարգացման համար, գրում է «Коммерсант»-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«Ռուսաստանի հետ ստորագրել ենք 4 միլիարդ դոլարի փոխըմբռնման հուշագիր՝ հանքավայրերի զարգացման համար, ինչպես նաեւ 40 միլիարդ դոլարի գործարք՝ գազատարների եւ հեղուկացված բնական գազի արդյունահանման կայանքների կառուցման համար»,-ասել է նա։


Սեպտեմբերին Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարարության զեկույցը, հայտնել է, որ Իրանի ազգային նավթային ընկերությունը «Գազպրոմ»-ից օրական 9 միլիոն խմ գազ կգնի։ Գազը կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

Բացի այդ, Իրանը նախատեսում է ստանալ օրական 6 միլիոն խմ գազ՝ այլ երկրներ սվոպային մատակարարումների համար։