Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստը։ Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, առաջին հանդիպումն ընթանում է նեղ շրջանակով, մասնակցում են միայն ղեկավարները։ Ավելի ուշ տեղի կունենա ընդլայնված կազմով նիստ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Գագաթաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականությունում, տնտեսությունում, հումանիտար ոլորտում, առեւտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ շրջանակում, անվտանգության հարցերը։
Բացելով գագաթաժողովը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը տեղեկացրել է, որ «պետությունների ղեկավարները քննարկելու են կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են հումանիտար գործընկերությանը, անվտանգության ապահովմանը եւ ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության այլ ուղղությունների»։