Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դարձել է Variety ամսագրի շապիկի հերոսուհին` անկեղծորեն պատմելով իր դերասանական կարիերայի, փոդքասթի, նոր նախագծի, Եղիսաբեթ II-րդի հետ հարաբերությունների եւ իր կորստի մասին։ Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի կայքում:

«Ես ինձ երջանիկ եմ զգում, որ ճանաչել եմ Եղիսաբեթ II-ին: Ես շատ շնորհակալ եմ, որ կարողացա մոտ լինել ամուսնուս եւ աջակցել նրան, հատկապես այն ժամանակ։ Այնքան հիասքանչ է տեսնել այն ժառանգությունը, որը նրա տատիկը կարողացել է թողնել՝ բազմաթիվ առումներով»,- ասել է Մարքլը։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Variety (@variety)

Արքայազն Հարիի կինը հանգուցյալ թագուհուն անվանել է «կին առաջնորդության ամենավառ օրինակը»՝ հավելելով, որ ուրախ է եղել՝ նրա հետ ժամանակ անցկացնելու համար։

Մեգան Մարքլը նշել է, որ Եղիսաբեթ II-րդի մահը «դժվար ժամանակաշրջան» էր, սակայն արքայազն Հարրին «միշտ լավատես» է մնում։

«Այժմ նա (թագուհին) վերամիավորվել է իր ամուսնու հետ», - ասել է Սասեքսի դքսուհին: