Եյսկում Սու-34 ռմբակոծչի կործանման պատճառը շարժիչի մեջ երկու որորների հայտնվելն է եղել։ Այս հանգամանքն էլ հանգեցրել է ինքնաթիռի այրվելուն եւ կործանմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ուժային կառույցներում։

Նշվել է, որ թռչուններն ընկել են Սու-34-ի շարժիչի մեջ ռմբակոծչի թռիչքի ժամանակ։


«Դրանց (որորների) մնացորդները փորձագետները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորներն ուսումնասիրելիս»,- ասել են գործակալությանը։