Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 26-ին նախավերջին տուրի հանդիպումներն են անցկացնում A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը երկրորդ գոլը խփեց միլանյան թիմում։ Նա աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։
Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Գոլ խփեց նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս բաց թողնելուց հետո խաղադաշտ դուրս եկավ փոխարինման վերջնամասում։
C խմբում «Ինտերը» 10 միավորով երկրորդն է։ Առաջինը «Բավարիան» է, որը նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ «Վիկտորիան» 5-րդ պարտությունը կրեց։
B խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած բելգիական «Բրյուգեն» ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։ «Պորտուն» 9 միավորով երկրորդ տեղում է։
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր
B խումբ
«Բրյուգե» - «Պորտու»՝ 0:4 (տեսանյութ)
Մեհդի Թարեմի, 33, 70, Էվանիլսոն, 57, Ստեֆեն Էուստակիու, 60
Չիրացրած 11մ՝ Նոա Լանգ («Բրյուգե»), 51
«Աթլետիկո Մադրիդ» - «Բայեր»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 10 միավոր, «Պորտու»՝ 9, «Աթլետիկո» (4 խաղ)՝ 4, «Բայեր» (4 խաղ)՝ 3։
C խումբ
«Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն»` 4:0 (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87
«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 23:00
Մրցաշարային դրություն․ «Բավարիա» (4 խաղ)՝ 12 միավոր, «Ինտեր»՝ 10, «Բարսելոնա» (4 խաղ)՝ 4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։
A խումբ
«Նապոլի» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 23:00
«Այաքս» - «Լիվերպուլ»՝ 23:00
Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 12 միավոր, «Լիվերպուլ»՝ 9, «Այաքս»՝ 3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:
D խումբ
«Տոտենհեմ» - «Սպորտինգ»` 23:00
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մարսել»՝ 23:00
Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝ 7 միավոր, «Մարսել»՝ 6, «Սպորտինգ»՝ 6, «Այնտրախտ»՝ 4։