ՀՀ քաղաքացիները երկուշաբթի օրը ընտրում են իրենց նախագահին: Թվում է`ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ղեկավարելու է երկիրը: Գրում է The New York Times-ը:

Պարոն Սարգսյանը շատ թույլ մրցակցություն ունի: Նրա հիմնական մրցակիցները` նախկին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Բարգավաճ» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, դեռ անցած տարի հայտարարել էին, որ չեն դնելու իրենց թեկնածությունները:

Մինչ պարոն Սարգսյանի հաղթանակն արդեն պարզ էր մի քանի ամիս առաջ, քարոզարշավի ընթացքում անսպասելի դեպքեր տեղի ունեցան: Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ հայտարարեց` փորձելով ստիպել, որ Սերժ Սարգսյանը չմասնակցի ընտրություներին:

Մեկ այլ թեկնածուին` Պարույր Հայրիկյանին, կրակել էին: Այսօր նա կրկին վերադարձել է հիվանդանոց` առողջության վատթարացման պատճառով: