Հոկտեմբերի 28-ին, ժամը 07:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքից Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ճանապարհը երկկողմանի փակվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ։
Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: