Ես շատ եմ ուզում, որ Հայաստանում հարկեր վճարելու ու պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքն էական ու խորքային փոփոխություններ կրեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդն ունի եկամուտներ, պայմանական ասած՝ գրպան, եթե ՀՀ քաղաքացիներն իրենց դրամը պահում են աջ գրպանում, պետք է ՀՀ պետական բյուջեն համարեն իրենց սեփական ձախ գրպանը:
Ես հույս ունեմ, որ փոխվում է քաղաքացիների վերաբերմունը վճարվող հարկերի եւ բյուջեի նկատմամբ, որովհետեւ դա մեր բոլորի գրպանն է եւ այդ գումարները ծախսվում են մեր երկրի, քաղաքացիների, պետության բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու համար»,-ասաց նա: