Սուրիկ Խաչատրյանի որդու գործով քննիչը պատրաստակամություն հայտնեց հրապարակել Տիգրան Խաչատրյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքը հունիսի 1-ին Խաչատրյանների առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ԳԱԼԱ»-ն:

Տիգրան Խաչատրյանը նախաքննական մարմնին պատմել է, որ 2013 թվականի հունիսի 1-ին տուն է վերադարձել ժամը 21:00-ի սահմաններում: Որոշ ժամանակ անց, երբ դրսում զրուցելիս է եղել Զարզանդ Նիկողոսյանի և Արագածի հետ, շատ մեծ արագությամբ բակ է եկել Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենան: Ավետիքը մեքենայի պատուհանից բարձր և պահանջկոտ տոնով դիմել է իրեն և ասել՝ հորա՞ մարզպետը (որտե՞ղ է մարզպետը):

Տիգրանը նկատել է, որ Ավետիքը հարբած է: Ավետիքը դուռը բացել է, սակայն ներկա գտնվողները, տեսնելով նրա ագրեսիվ պահվածքը, այն փակել են, որ չիջնի ավտոմեքենայից: Տիգրանը նկատել է, որ այնտեղ են նաև մայրը, հորաքույրը, տան աշխատողը. ապա բոլորը սկսել են Ավետիքին համոզել, որ հեռանա, որ մարզպետը քնած է: Ավետիքը սպառնացել է և ասել՝ մարզպետին ասեք, թող գա, ինքը պատասխան պիտի տա, թե ինչու այսպես եղավ: Պահանջել է նաև Զարզանդին: Ապա մի պահ նա ցանկացել է հեռանալ՝ շարունակելով սպառնալիքներ հնչեցնել մարզպետի ու Զարզանդի հասցեին:

Տիգրանը գրել է, որ չի հասկացել, թե ինչ է կատարվում և Արագածին ու Զարզանդին հարցրել է, թե որն է Ավետիքի թշնամանքի պատճառը: Զարզանդն ու Արագածը նրան պատմել են, որ «Սդղի գյոլ» կոչվող վայրից վերադառնալիս մեքենայում Զարզանդը մեկ կամ երկու անգամ հարվածել է Ավետիքին: Ինքն ավելի է զարմացել և մեջը վախի զգացում է առաջացել:

Շարունակությունը` այստեղ: