Առողջության հետ կապված խնդիրները կարող են խանգարել Մոսկվային Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին խաղալ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը Նիժնի Նովգորոդի հետ:

Ինչպես պատմել է Итар Тасс-ի լրագրողին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում դանիացիների հետ տնային խաղից հետո Օզբիլիսը իրեն վատ է զգացել: Մինչև խաղը նա որոշակի ստամոքսային խնդիրներ է ունեցել, սակայն բժիշկներին հաջողվել է պատրաստել նրան խաղին:

«Օզբիլիսի մոտ դեռևս Չեխիայի հետ խաղից հետո սկսվել են ստամոքսի հետ խնդիրները: Բուժումը պետք է զբաղեցներ չորս օր, սակայն մեր բժիշկները կարողացան անել ամեն ինչ, որպեսզի պատրաստեն նրան Դանիայի հետ խաղի համար: Երկրորդ խաղակեսում նա թուլություն է զգացել, սակայն ես չկարողացա նրան փոխարինել, քանի որ արդեն օգտագործել էի երեք հնարավորությունները»,- ընդգծել է Մինասյանը: