Ճանաչողական այցով, սեպտեմբերի 10-12-ին Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը քննարկել է ԼՂ խաղաղության գործընթացը նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ուորլիքը անվտանգության հետ կապված իրավիճակը քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:

«Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ցանկությունը օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ պատրաստակամությունը աշխատել Ռուսաստանյան Դաշնության ու Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:

Սեպտեմբերի 12-ին դեսպան Ուորլիքը ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ կշարունակի իր հանդիպումները եւ տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մ