«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տեւական դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան եւ բնականոն կերպով մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական նստաշրջանի աշխատանքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր խմբակցությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրները, երբ իսկապես օրհասական վիճակ է ստեղծվել: Ընդդիմադիրները որոշել են վերադառնալ եւ պայքարել նաեւ այդպես՝ զուգահեռ շարունակելով նաեւ բողոքի ակցիաները:


Նկատենք, որ վերջին նստաշրջանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն մասնակցում էին նստաշրջանի աշխատանքներին քվեարկությունների տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում