Հնդկաստանը կարող է գնել այնքան ռուսական նավթ, որքան ցանկանում է, այդ թվում G7-ի կողմից սահմանված գների սահմանափակման մեխանիզմից բարձր գներով։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
Նրա խոսքով՝ սահմանափակումը նախկինի պես կհանգեցնի նավթի համաշխարհային գների նվազմանը եւ Ռուսաստանի եկամուտների սահմանափակմանը: Յելենը հավելել է, որ Ռուսաստանը չի կարողանա վաճառել այնքան նավթ, որքան հիմա, այն բանից հետո, երբ Եվրամիությունը դադարեցնի ներմուծումը։
«Ռուսաստանի համար շատ դժվար կլինի շարունակել այնքան նավթ մատակարարել, որքան դա անում է հիմա, երբ ԵՄ-ն կդադարի ռուսական նավթ գնել»,-ասել է Յելենը:
Հնդկաստանը Ներկայումս Չինաստանից հետո Ռուսաստանում նավթի ամենամեծ գնորդն է:
Գների շեմը Հնդկաստանին, Չինաստանին եւ ռուսական նավթի մյուս խոշոր գնորդներին հնարավորություն կտա իջեցնել գինը, ասել է Յելենը: «Ռուսական նավթը կվաճառվի շահավետ գներով, եւ մենք ուրախ ենք, որ Հնդկաստանը, Աֆրիկան կամ Չինաստանը կգնեն այն»,-հավելել է Յելենը:
Նա նշել է, որ Հնդկաստանը եւ հնդկական մասնավոր նավթային ընկերությունները կարող են նաեւ նավթ գնել ցանկացած գնով, որը ցանկանում են, եթե չօգտագործեն արեւմտյան ծառայությունները:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					