9 օր առաջ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական առանձնատան մոտ, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը կայուն–ծանր է, նա դեռ շարունակելու է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին  հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը Ազիզ Ուսոյանն է, նրա եղբայրը  թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը դեպքի օրը մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել էր այս քայլին: