Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։
Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5,012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։
Զոհվածների անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին, ամսաթիվը և զոհվելու օրը։