Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

- Նոյեմբերին Վիլնյուսում հնարավորություն կա՞ ստորագրելու ասոցացման համաձայնագիրը:
-Հայաստանի իշխանությունները կողմնակից են նախաստորագրելու Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը: Կա երկրորդ կողմ, որը լիելու է վաղը Հայաստանում և նրա հետ քննարկումների արդյունքում որոշումը կկայացվի:

-Հնարավո՞ր է նոր փաստաթուղթ մշակվի:
-Շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրոմիության հետ` շարունակելու Հայաստանում ընթացող բարեփոխումները:

-Ե՞րբ եք տեղեկացրել եվրոպացի գործընկերներին, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ:
-Այդ հարցին երեկ ԱԳ նախարարը հստակ պատասխանեց:

-Դուք պրոպագանդում էիք Եվրոմիություն, Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը, այս երկու օրվա ընթացքում բոլորը ողջունեցին Մաքսային միությանն անդամակցելու քայլը:

-Ի՞նչ է նշանակում պրոպագանդում ենք: Մենք շարունակելու ենք բանակացել և օգտագործել Եվրամիության հետ մեր համագործակցությունը, որը բխում է Հայաստանի շահերից: Խորացնելու և շարունակելու ենք այն բարեփոխումները, որն իրականացնում է Հայաստանը Եվրամիության հետ:

-Ի՞նչը ստիպեց իշխանությանը նման հապշտապ որոշում կայացնել` Մաքսային միությանն անդամակցելու հարցում:
-Իսկ ո՞վ է ասում, որ հապշտապ որոշում ենք կայացրել: ՀՀ նախագահը հայտնել է իր համաձայնությունը, դրանից հետո բխում են տարբեր գործընթացներ: Երբ կունենանք համաձայնագրի համաձայնեցված տարբերակը, այն կներկայացնենք ԱԺ և որոշումներ կկայացնենք:

-Խոսվում է այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մեջ դրված է եղել Արցախի հարցը:
-Ոչ նման բան չկա: Ռուսաստանը երբեք չի ասել և մենք ինքնիշխան պետություն ենք, մեր երկրի իշխանություններն են որոշում իրենց երկրի արտաքին քաղաքականությունը: Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում և դա համարում ենք սուտ:

-Մաքսային միությանն անդամակցելուց ԼՂՀ-ն ի՞նչ կստանա:
-Բայց չէ որ Հայաստանի Հանրապետությունն է անդամակցելու Մաքսային միությանը, Ղարաբաղն ինչ կապ ունի: Մաքսային միությանն անդամակցելը պետք է բխի Հայաստանի շահերից, մենք պետք է ունենանք մեր շահը` բոլոր առումներով: Մենք դեռ չգիտենք որն է մեր շահը: Ես կոնկրետ կողմնակից եմ Մաքսային միությանն անդամակցելուն, որովհետև դրա հիմքում դրված է պետության շահը:

-Իսկ Ղարաբաղի շահի մասին ինչու՞ չեք մտածում:
-Մենք մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք:

-Խոսվում է այն մասին, որ մենք շուտով անցում ենք կատարելու կառավարման խորհրդարանական համակարգին: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այդ հարցի շուրջ:

-Ես տեղյակ չեմ նման հարցից : Տեղի է ունենում քննարկում, աշխատանքային խումբը կա:


-Խոսվում էր այն մասին, որ Հայաստանի վրա ճնշումներ են եղել Ռուսաստանի կողմից:

-Ես որևէ ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որևէ ճնշում կա: Որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը: Մեն քննարկել ենք և տվել ենք մեր համաձայնությունը, ճիշտ չեն ասում այն մարդիկ, թե տեղյակ չեն եղել Մաքսային միությանն անդամակցելու մեր ցանկության մասին, դա ազնիվ և արդար չէ:

 

Շարունակությունը` այստեղ:

Տեսանյութը՝ շուտով