Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն Բալիում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել G20-ի երկրների առաջնորդների հետ։
Նա կոչ է արել նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության ժամանակ հրադադար հաստատել Ուկրաինայում, հաղորդում է ria.ru-ն։
Ոչ պաշտոնական ճաշի ժամանակ Ինֆանտինոն երկրների առաջնորդներին նաեւ խնդրել է ինքնագրեր թողնել աշխարհի առաջնության պաշտոնական գնդակի վրա։
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի Քաթար - Էկվադոր խաղով։