Մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այդ համատեքստում պիտի ընդգծեմ՝ հատուկ բարեփոխումներ ենք իրականցնում ռազմական կրթության ոլորտում»,-ԱԺ-ում անդրադառնալով Հայկական բանակում սպասվող բարեփոխումների մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Բանակի բարեփոխման գործընթացն սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանլու»:
Նա խնդրեց, որ բանակին վերաբերող պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակվեն: