Այսօր՝ նոյեմբերի 16-ին՝ժամը 09:50-ի սահմանում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Տեղեկությունը հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Կամազ»–ի կողաշրջման հետեւանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը։
22–ամյա Գրիգորը Արտաշատ քաղաքից էր։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Արտաշատի համայնքապետարանից։
Նախարարության փոխանցմամբ՝ «Կամազ»–ի կողաշրջման հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են եւ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։