ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) խոսելով Մաքսային միության անդամակցության մասին, նշեց, որ այն մեզ կդարձնի շատ մրցունակ:

«Շատ մրցունակ, որովհետև Բելառուսի և Ռուսաստանի շուկաներն ահավոր մեծ են Հայաստանի համար և մեր ապրանքները, որոնք արտահանում ենք՝ կդառնան մրցակից: Իմ կարծիքով չի լինի ավելացրած արժեքի հարկը և մենք կունենանք որոշակի զարգացումներ»,- իր խոսքում նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Հարցին, թե ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագիրը և Մաքսային միությունն իրար հետ համատեղելի չեն, ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց.

«Մեզ պե՞տք ա ինքը, շատ բան կարող են ասել: Մենք առաջընթաց պետք է ունենանք, թե ում միջոցով, դա կարևոր չէ, և ամենակարևորը առաջին հերթին դա մեր ֆիզիկական և տնտեսական անվտանգությունն է»:

YerevanNews.am-ի այն հարցին, որ վաղը լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես կգնահատեք նրա գործունեությունը, Աշոտ Աղաբաբյանի պատասխանը շատ կարճ և դիպուկ էր.
«Աշխարհում բոլոր դատախազները նույնն են