Կոլումբացի երգչուհի Շակիրան հրաժարվել է երգել նոյեմբերի 20-ին նախատեսված աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, թեեւ նախնական պայմանավորվածություն եղել է, հաղորդում է իսպանական Marca-ն։

45-ամյա երգչուհին հրաժարվել է Քաթարում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատություններից հետո։


Աշխարհի առաջնության բացմանը չեն մասնակցի նաեւ ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան եւ անգլիացի երգիչ Ռոդ Ստյուարտը։