Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Գերազանց հարաբերություններ ունեմ Մեսիի հետ։ Ընկերներ չենք իմ պատկերացումներով։ Ինձ համար ընկերն այն տղան է, որին հյուրընկալում եմ տանս, զանգում եմ՝ զրուցում եմ։
Մեսիի հետ այդպես չէ։ Կարծես՝ թիմակիցների հարաբերություններ լինեն։ Ես նրան շատ եմ հարգում։ Նա գերազանց տղա է, որը հրաշալի բաներ է անում ֆուտբոլի համար»,- ասել է Ռոնալդուն բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ զրույցում։