Կիեւի քաղաքային իշխանությունը բնակիչներին խորհուրդ է տվել ջրի եւ սննդի պաշար հավաքել։ շվում է, որ բնակիչները պետք է պատրաստ լինե էլեկտրաէներգիայի ավելի երկար անջատումներին։

Նշվում է, որ բնակիչները կարող են ոչ մեծ քանակությամբ սնունդ պատրաստել, որպեսզի այն երկար ժամանակ չպահեն։


Խանութներում սննդամթերք գնելիս խորհուրդ է տրվում նախապատվություն տալ այն ապրանքներին, որոնք երկար պահպանման ժամկետ ունեն։

Բացի այդ, խորհուրդ է տրվում ունենալ թերմոփաթեթներ, թերմոսներում տաք ըմպելիքներ։

Սննդամթերքը սառնարանում պահելու համար լույսն անջատելիս խորհուրդ է տրվում այն ավելի քիչ բացել։ Ապրանքները կարելի է պահել նաեւ պատշգամբում: Խորհուրդ է տրվում նաեւ շուտ փչացող ապրանքը պահպանել +4°C պայմաններում։