Նոյեմբերի 21-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 2-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված հասցեում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։48-ին, մարվել՝ 21։02-ին։ Այրվել են հյուրասենյակի կախովի առաստաղի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ։