Տիեզերական հետազոտությունների հարցերով զբաղվող հնդկական ընկերությունը շաբաթ օրը հաջողությամբ հրթիռակիր է արձակել, որի վրա ինը արբանյակ է եղել։ Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Հրթիռակիրն արձակվել է Շրիխարիկոտա կղզու ազգային տիեզերակայանից։ PSLV հրթիռի վրա եղել է Oceansat 3 արբանյակ, որն անհրաժեշտ է օվկիանոսագրական հետազոտությունների եւ համաշխարհային օվկիանոսում պրոցեսներին հետեւելու համար։