Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են Դնեպրոպետրովսկում երկու պայթյունի մասին։ Ընդ որում, դեռ հնչում է օդային տագնապը։
«Դնեպրոպետրովսկում պայթյունի ձայներ են լսվել։ Քաղաքում եւ մարզում դեռ լսվում է օդային տագնապի ազդանշանը»,-գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Տվյալ պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Օդային տագնապ է ազդարարվել նաեւ Պոլտավայի եւ Խարկովի մարզերում։