Եվրոպան ներգրավված է աշխարհում «նեոնացիզմի վերածնման» գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Այսպես, նա արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե ինչու Ուկրաինան պետք է ապրի այն մոդելով, որը «պարտադրում է» Ռուսաստանը։
«Պետական հեղաշրջումից հետո այսքան տարի նա չհարցրեց, թե ինչու Ուկրաինայում ռուսաստանցիները պետք է ապրեն նեոնացիզմի պարտադրած մոդելով․ ակնհայտ երկակի ստանդարտ»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Մակրոնը, որը ցանկանում է դառնալ Եվրոպայում առաջին քաղաքական գործիչը, «առանց խղճի խայթի» նման արտահայտություն է անում։