Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվել է դատակոչված 1 վկա՝ Դոնարա Եփրեմյանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Դատակոչված մյուս վկան Սամվել Գալոյանը, պարզվեց մահացել է, և դատարանը որոշեց ընթերցել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը:

Ի դեպ նշենք, որ այսօրվա նիստում նախատեսվում էր հարցաքննել Ռուբիկ Մնացականյանին, ում հարցաքննելու համար դատարանը դեռ 2 շաբաթ առաջ գրություն էր ուղարկվել Արթիկի մեկուսարան, որտեղ և գտնվում է վկան: Սակայն վկային այսօր չէին բերել դատարան և նրա հարցաքննությունը ևս մեկ շաբաթով հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:

 

Լուսանկարը` pastinfo.am