Ընդհանուր առմամբ 59 մարդ, որոնք մասնակցել են ԱՄՆ-ում «Հայկական ուժ» քրեական խմբավորման գործունեությանը, ընդունել են իրենց նկատմամբ հարուցված մեղադրանքները, որոնց թվում կարելի է նշել առևանգումը, սպանությունը, դրամաշորթումը, խարդախությունը, թմրադեղերի մաքսանենգություն և զենքի անօրինական թրաֆիքինգ: Այս մասին հաղորդում է Рапси-ն` հղում կատարելով Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրությանը:
Ամերիկայի իրավապահ մարմինները 2011 թվականի փետրվարին իրականացրել են զանգվածային գործողություններ, որի արդյունքում հնարավոր է եղել ձերբակալել տասնյակ մարդկանց: Ձերբակալությունները տեղի են ունեցել Կալիֆորնիայի Գլենդել և Լոս-Անջելես քաղաքներում:
Ընդհանուր առմամբ դատապարտյալների նստարանին հայտնվել է 70 մարդ, որից 29-ը մեղադրվում են կազմակերպված հանցագործության օրենքի խախտման մեջ: Նրանք մասնակցություն են ունեցել տարբեր խարդախության համակարգերի, մասնավորապես բանկոմատների վրա այսպես կոչված սքիմերների տեղադրում, պատրաստել են կեղծ դեբետ և կրեդիտ քարտեր, զբաղվել են անձնական տվյալների գողությամբ, հաշիվներ են բացել HSBC և Bank of America բանկերում կեղծ մարդկանց անունով: Այս մասին նշվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկացի իրավապահների տվյալներով «Հայկական ուժ» խմբավորումը, որի մեջ մտել են մեծ մասամբ Հայաստանի քաղաքացիներ ձևավորվել է Լոս Անջելեսում 1980-ականներին: Բանդայի անդամների թիվը ենթադրաբար հաշվում է 250 մարդ` հաշվի չառած մեղսակիցներին, որոնք փաստացիորեն չեն մտել խմբավորման մեջ:
Երեքշաբթի օրը Կալիֆորնիայի դաշնային դատարանում, որտեղ լսվում էր վերոնշյալ գործը, իրենց մեղքն են ընդունել ևս ութ դատապարտայալ Կարո Երկանյանը, Արման Թանգաբեկյանը, Արթուր Փամբեջյանը, Ռայմոնդ Տարվերդյանը, Սայմոն Անտոնյանը, Խաչատուր Առաքելյանը, Վարթենի Անանյանը և Ադամ Դավուդյանը: Այսպիսով նրանց հաշվի առնելով իրենց մեղքն է ընդունել 59 մարդ:
Այս ութ դատապարտյալների նկատմամբ պատժի ընդունումը սկսվելու է նոյեմբերի 25-ին: Երկանյանին սպառնում է 100 տարուց ավել ազատազրկում: