ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը կարծում է, որ մեր միակ «պարտնյորը» Ռուսաստանն է: Այս ամսին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը:

«Մեր կոնկրետ միակ ռազմավարական պարտնյորը պետք է Ռուսաստանը լինի, քանի որ մեր սահմանները Ռուսաստանն է պահում: Բնականաբար, մենք պետք է լինենք նրանց հետ, դա թիվ մեկ դրական երևույթն է, իսկ բացասականն էլ այն է, որ մենք հեռու ենք ու սահմաններ չունենք»,-իր խոսքում նշեց Վրեժ Մարկոսյանը:

Վերջինս կարծում եմ, որ Եվրոպան ոչինչ մեզ չի տվել :

«Իսկ ի՞նչ է տվել մինչև հիմա Եվրոպան, բացի էդ այլասեռված բաներից, հոմոսեքսուալիզմ և այլ նման բաներից: Տնտեսական առումով ոչ մի բան չի տվել, մենակ խոսում է: Եվրոպան ու Ամերիկան եվրոպական արժեքներ են ընդամենը ցուցադրում»,-եզրափակեց Վրեժ Մարկոսյանը: