Անհայտ անօդաչու թռչող սարքը գրոհել է Ռուսաստանի Սարատովի մարզի օդանավակայանը։ Այս մասին տեղեկացրել է Baza Telegram-ալիքը։
Նշվել է, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան անօդաչու թռչող սարքն ընկել է տեղի օդանավակայանի թռիչքուղում։ Դրոնը վնասել է երկու ինքնաթիռ, տուժել է երկու մարդ, նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Այլ մանրամասներ չեն ներկայացվել։