Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:
Նշենք, որ «Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թվականին՝ Եվրոպայի Խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և տարածմանը:
Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրին 2015 թվականին և այս պահին ներառված է «Գինու» (Iter Vitis) և «Իմպրեսիոնիզմի» ուղիներում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					