Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կավարտվի 1/8 եզրափակիչը։ Մարոկկոյի հավաքականը կմրցի Իսպանիայի, Պորտուգալիան՝ Շվեյցարիայի հետ։
Մարոկկոյի եւ Իսպանիայի թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2018թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2։
Մարոկկո - Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Պորտուգալիան ու Շվեյցարիան այս տարի են հանդիպել երկու անգամ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում։Շվեյցարիան տանը հաղթել էր 1:0 հաշվով, իսկ Պորտուգալիայում պարտվել էր 0:4 հաշվով։
Պորտուգալիա - Շվեյցարիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։