Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը դարձել է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված մինչեւ 20 տարեկանների միջազգային մրցաշարում:
Հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին տեղը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: Նա տարել է 6 հաղթանակ, գրանցել է երկու ոչ-ոքի և կրել մեկ պարտություն։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 5 միավոր: Նա մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Շուբինից հետ է մնացել 1 միավոր:
Անցկացրած 9 պարտիաներում Շանթ Սարգսյանը 2 հաղթանակ է տարել, 6 ոչ ոքի խաղացել և կրել մեկ պարտություն: