Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետ Իվանիշվիլիին «վրացական քաղաքականության գլխավոր արգելքը» խախտելու մեջ: Այդ մասին նախագահը հայտարարել է իր թբիլիսյան նստավայրում ուսանողական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

«Չէի մտածում, որ երբևիցե վրացական երիտասարդության առաջ հարկադրված եմ լինելու ասել նման բան: Դժբախտաբար ես ստիպված եմ դա անել: Հարցի, ինչի մասին ես ստիպված եմ խոսել, վաղուց է լուծվել, սակայն ինչպես երևում է հավելյալ բացատրությունների կարիք ունի, քանի որ վերջերս կրկին վերադարձել է հասարական քննարկումների համար օրակարգ: Դա մեր եվրոպական կողմնորոշման և ինքնության հարցն է: Չնայած վերջին տաս տարվա ընթացքում և դրանից ավել վաղ կեղտոտ մամուլի և խոսակցությունների միջոցով առաջացած անկարգությունների զայրույթի և ատելության, չնայած քաղաքական կապերի և կրոնական հայացքների վրացական քաղաքական լանդշաֆտը համախմբված է եղել Արևմուտքի ուղղությամբ: Սա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անայլընտրանքության գաղափարն է: Բնակչությանը հնարավոր է դուր չգա որոշակի քաղաքականություն կամ քաղաքական գործիչ, սակայն բոլոր լուրջ հարցումների համաձայն ոչ մեկ մեր արևմտյան ապագան չի դրել կասկածի տակ բացի Կրեմլի կողմից անմիջապես հովանավորվող քաղաքական գործիչների, ինչպիսիք են Բուրջանաձեն և այլ մանրուքները:

Իշխանության և պետական ապարատի ժողովրդավարական անցումից հետո «Վրացական երազանքը» կատարել են վրդովիչ հայտարարություններ: Օրինակ վրացական արտաքին քաղաքականության հայականացման մասին: Հայաստանը մեզ համար բարեկամ պետություն է, սակայն նա որոշել է միանալ Մաքսային միությանը, ինչը չի կարող մեզ համար օրինակ ծառայել, ինչպես այդ մասին հայտարարում է մեր վարչապետը: Իհարկե շատ ոչ ադեկվատ կադրեր են նշանակվել, սակայն չնայած դրան խորհրդարանը և կառավարությունը փաստացիորեն պահպանել են նույն դիրքորոշումները ՆԱՏՕ-ի առջև պարատավորությունների առումով: Ասում էին, որ դա անայլընտրանքային ուղի է և ես ողջունում էի դա: Ավելին Բուխարեստի գագաթնաժողովում նշվել է, որ Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Հիշում եք, երբ Սարկոզին Թբիլիսիում էր, երբ նա և Լեհաստանի ղեկավարները նշեցին, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ և դա դարձավ կայուն միտք Եվրոպայում: Այդ ամենը վերջին ժամանակներում փոխվել է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահը նաև անդրադարձել է Եվրասիական միության հետ կապված վարչապետի հայտարարությանը և նշել է, որ վարչապետ Իվանիշվիլին խախտել է վրացական քաղաքականության գլխավոր արգելքը:

«Մի քանի օր առաջ վարչապետը հրապարակավ հայտարարություն է կատարել և կրկնել Եվրասիական միության մասին, որը  ԽՍՀՄ-ի նոր ձև է և ստեղծվել է Պուտինի և նրա միջավայրի միջոցով, որպեսզի ետ գլորի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ուղղությամբ ձեռք բերած մեր հաջողությունները: Նրա խոսքերով այդ հարց է, որը անհրաժեշտ է քննարկել: Ես այստեղ  չեմ, որպեսզի այս հարցով բանավիճել վարչապետի հետ, որը բաց չի թողնում հնարավորությունը հակադրվելու, համեմատվելու և յուրաքանչյուր մանրուքով ինձ վիրավորելու համար: Մենք այս կապակցությամբ ունեցել ենք խոսակցություն: Չնայած որ շատ բան պետք է քննարկել, սակայն այս հարցը վիճաբանելու թեմա չէ, սակայն փաստ է և մենք պետք է ընդունենք այն, որ փոխվել է գլխավորը, վերջին օրերի ընթացքում վարչապետ Իվանիշվիլին խախտել է վրացական քաղաքականության գլխավոր արգելքը: Դա նրա բացարձակ իրավունքն է որպես պետական պաշտոն զբաղեցնող, հատկապես ընտրված մարդու, սակայն այժմ այդ արգելքը խախտված է և այդ հարցը կրկին դարձել է քննարկումների առարկա. Վրաստանը պետք է գնա դեպի Արևմուտք թե դեպի Հյուսիս: Կարևոր է հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք: Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ: Դա Եվրոպայի և Եվրասիայի մեջ սովորական պրագմատիկ ընտրություն է: Այդ ընտրությունը ունի կոնկրետ քաղաքական շարունակություն»,- հայտարարել է Սաակաշվիլին: